Liam Hemsworth/

Լիամ Հեմսվորթ

Liam Hemsworth
Ծննդյան օրը 1990-01-13 ( 28 տարեկան )
Ծննդավայրը Melbourne, Victoria, Australia

Ավստրալիացի դերասան Լիամ Հեմսվորթը ծնվել է 1990թ.-ի հունվարի 13-ին Մելբուրնում: Երեք եղբայրներից նա կրտսերն է : Նրա ավագ եղբայրները`Քրիս Հեմսվորթը և Լյուք Հեմսվորթը, նույնպես դերասաններ են: Երբ Լիամը ութ տարեկան էր, նա և իր ընտանիքը տեղափոխվում են ապրելու Ֆիլլիպ կղզյակում:2009թ.-ի մարտին Հեսմվորթը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ,որպեսզի շաունակի իր դերասանական կարիերան: Ներկա պահին նա և իր եղբայրը`Քրիսը, բնակվում են Լոս-Անջելեսում:

Լիամը դերասան է դռձել դեռ միջնակարգ դպրոցում: Տասնվեց տարեկանում նա առաջին անգամ անցնում է դերասանական քասթինգը և սկսում իր կարիերան 2007թ.-ին: Սկզբում նա մասնակցում է «Home and away» և «ՄակԼեոդի դստրերը» շոուներում: Հետո նա սկսում է նկարահանվել «Հարևանները» ավստրալիական սերիալում: 2008թ.-ին նա սկսում է նկարահանվել «Արքայադուստրը և փիղը» մանկական հեռուստասերիալում:

2009թ.-ին նրան տալիս են դեր «Անզուսպները» ֆիլմում, սակայն նրա կերպարը հետագայում հեռացվում է սցենարից: Արդյունքում նա նկարահանվում է «Վերջին երգը» ֆիլմում:

Հայտնի է դարձել, որ Հեմսվորթը նկարահանվելու է Չակ Ռասսելի «Արաբական գիշերներ» ֆիլմում: 2011թ.-ին նա պաշտոնապես մտնում է «Քաղցած խաղեր» ֆիլմի դերասանական կազմի մեջ:

Լիամը ավստրալիական Երեխաների Ֆոնդի դեսպան է: Դրա մասին նա ասում է.«Ես ունեցել եմ հոյակապ ծնողներ: Նրանք աշխատում էին երեխաների պաշտպանության ոլորտում և միշտ ինձ աջակցում էին: Աշխարհը բավականին վախեցնող տեղ է երեխաների համար, և շատ կարևոր է,որ տունը միշտ նրանց ամենաապահով վայրը լինի»: Երբ նրան հարցրեցին, նա համարում է իրեն հերոս երխաների համար, նա պատասխանեց. «Չգիտեմ,հերոս եմ երեխաների համար թե ոչ,բայց կցանկանայ այդպիսին լինեի: Ես ցանկանում են լավ օրինակ ծառայել նրանց համար:»