Tom Hiddleston/

Թոմ Հիդլստոն

Tom Hiddleston
Ծննդյան օրը 1981-02-09 ( 37 տարեկան )
Ծննդավայրը Westminster, London, England, UK

Բրիտանացի` թատրոնի և կինոյի դերասան, Թոմաս Ուիլյամ Հիդդլսթոնը ծնվել է 1981թ.-ի փետրվարի 9-ին:

Նա ծնվել է Լոնդոնում և սովորել երկու անկախ դպրոցներում: Օքսֆորդում գտնվող Վիշապի դպրոցում և Իթոնյան քոլեջում: Թոմը կրթություն է ստացել նաև Քեմբրիջում: Նրա մայրը`Դիանա Պատրիցիան բեմի նախկին մենեջեր էր, իսկ հայրը`Ջեյմս Նորման Հիդդլսթոնը,ֆիզիկական քիմիայի գիտնական էր: Թոմը ունի երկու քույր,Սարան`(ծնված 1979թ.-ին) լրագրող է Հնդկաստանում և էմման`(ծնված 1986թ.-ին)նույնպես դերասանուհի: 2005թ.-ին նա ավարտում է  Դրամատիկական Արվեստի Թագավորական Ակադեմիան:

Իր առաջին դերը Հիդդլսթոնը խաղում է «Նիկոլաս Նիկլբիի կյանքը և արկածները» հեռուստաֆիլմում: Նրա մյուս աշխատանքները նույնպես լինում են հեռուստատեսությունում. «Դավադրություն», «Չերչիլլ», «Շեքսպիրի սոնետների  գաղտնիքը»: Առաջին լուրջ դերը նա խաղում է «Ջեյն Օսթինի սիրային անհաջողությունները» հեռուստաֆիլմում:

Թոմի կարիերայում մեծ դեր ունեցավ Marvel ընկերության հետ կնքած պայմանագիրը:

Նա նկարահանվում է «Թոր» և «Վրիժառուները» ֆիլմերում, որտեղ նա մարմնավորում է Լոկիի կերպարը:

 2011թ.-ին Թոմը մարմնավորում է անցյալ դարի կերպարներ «Կեսգիշերը Փարիզում» և «Մարտական ձի» ֆիլմերում, որոնց դեպքերը կատարվում են քսաներորդ դարի սզբին: