Gary Oldman/

Գարի Օլդմեն

Gary Oldman
Ծննդյան օրը 1958-03-21 ( 59 տարեկան )
Ծննդավայրը London, United Kingdom

Բրիտանացի դերասան, ռեժիսոր,պրոդյուսեր և երաժիշտ Գարի Լեոնարդ Օլդմենը ծնվել է 1958թ.-ի մարտի 21-ին Լոնդոնում: Նրա հայրը`Լեոնարդ Բերթրամ Օլդմենը, զոդող էր, իսկ մայրը`Քեթլին Չերիթոնը, տնային տնտեսուհի:Գարին մեծացել է իր ավագ քրոջ Մորինի հետ,ով հետագայում նույնպես դերասանուհի է դարձել:Պատանեկան տարիներին Գարին հետաքրքրվում էր երաժշտությամբ և ցանկանում էր դառնալ երգիչ կամ դաշնակահար,բայց հետագայում թողում է երաժշտությունը դերասանական կարիերայի համար:Գարիի համար ոգեշնչման աղբյուր է դառնում Մալքոլմ Մակդաուելլի խաղը` <<Եթե…>>  ֆիլմում:

1974թ.-ին նա ավարտում է South East London Boys School միջնակարգ դպրոցը: 1978թ.-ին Օլդմենը ավարտում է Rose Bruford College թատերական դպրոցը և անցնում աշխատանքի Greenwich young People’s թատրոնում,որտեղ ինը տարի աշախտելու ընթացքում արժանանում է մի քանի մրցանակների: Այդ շրջանում Օլդմենը նկարահանվում է <<Հիշողություն>>,<<Մինչդեռ այդ ժամանակ>> ֆիլմերում:1986թ.-ին Օլդմենը նկարահանվում է <<Սիդը և Նենսին>> ֆիլմում,որը նրան ճանապարհ է բացում դեպի Հոլիվուդ:1990-ակաաններին Օլդմենը հիմնականում մարմնավորում է չարագործ կերպարների:Այդ ֆիլմերից են  <<Ջոն Ֆ. Քեննեդի. Կրակոցներ Դալլասում>>,<<Դրակուլա>>,<<Ռոմեոն արյունահոսում է>>,<<Հինգերորդ տարրը>>,<<Տիեզերքում կորածները>>,<<Լեոն>> ֆիլմերը:

Գարի Օլդմենը հայտնի է նաև հանդիսատեսին <<Հարի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը>>,<<Հարի Փոթերը և Հրե գավաթը>>,<<Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը>>,<<Բեթմեն:Սկիզբ>>,<<Խավարի ասպետը>>,<<Խավարի ասպետը:Լեգենդի վերածնունդը>>, <<Մայրուղի 60>>, <<Եղիայի գիրքը>>, <<Հաննիբալ>> ֆիլմերով: