Bruce Willis/

Բրյուս Ուիլիս

Bruce Willis
Ծննդյան օրը 1955-03-19 ( 62 տարեկան )
Ծննդավայրը Idar-Oberstein, Germany

Ամերիկացի դերասան,պրոդյուսեր,երաժիշտ` ծագումով գերմանացի, Ուոլտեր Բրյուս Ուիլիսը ծնվել է 1955թ.-ի մարտի  19-ին Արևմտյան Գերմանիայում: Նրա հայրը`Դևիդը, ամերիկացի զինվոր էր, իսկ մայրը գերմանուհի: 1957թ.-ին,երբ վերջանում է նրա հոր ծառայութունը, ընտանիքը վերադառնում է Նյու-Ջերսի: Չորս երեխաներից Բրյուսը ավագն էր:Նա ունեցել է բավականին բուռն մանկություն: Փոքր տարիքում Բրյուսը զկրտւմ էր:Անհանգստությունը և լարվածությունը բառացիորեն զրկում էին նրան խոսքից: Որպեսզի նա հաղթեր իրեն և իր թերությունը, Բրյուսը գրանցվում է  դպրոցական թատերական խմբակը:Նրան դուր էր գալիս ելույթ ունենալ բեմին`հանդիսատեսի ներկայությամբ: Այսպես միջնակարգ դպրոցի ուսումը նա համատեղեւմ է դրամատիկ խմբակի հետ,որտեղ մասնակցում է Շեքսպիրի և Ուիլյամսի ներկայացումներին: Հետո նա ավարտում է Մոնկլերի Պետական քոլեջը և տեղափոխվում Նյու-Յորք,որտեղ աշխատում է տարբեր բարերում և ամեն կերպ փորձում է բեմ դուրս գալ: Հենց բարմեն աշխատելիս է նա պատահական հանդիպում քասթինգի ռեժիսորի հետ,որը դերասան էր փնտրում բարմենի դեր կատարելու համար: Բրյուսի կերպարը դուր եկավ ռեժիսորին,և դերը առաջարկվեց: Սկզբում Ուիլիսը խաղում էր ոչ այնքան հայտնի թատրոններում և  հեռուստատեսությունում կատարում էր կարճ դերեր,հետփ նրան հրավիրում են նկարահանվելու «”Լուսնի լույս” դետեկտիվ գործակալություն» հեռուստասերիալում: Ուիլիսը կատակերգու դերասանի համբավ է ձեռք բերում, սակայն 1988թ.-ին նա նկարահանվում է «Պինդ ընկույզ» ֆիլմում, որը նրան համաշխարհային ճանաչում է բերում: Հետագայում Ուիլիսը հաճախ է վերադառնում միայանակ-հերոսների կերպարներին, որոնցից կարելի է նշել «Հինգերորդ էլեմենտ», «Մերկուրին վտանգի մեջ է» ֆիլմերը, ինչպես նաև «Պինդ ընկույզի»  շարունակությունները:

Ուիլիսը հայտնի է նաև «Վեցերորդ զգայարան», «Հուդզոնյան ճուռակ», «Ինը յարդ», «Ինը յարդ 2», «Պատանդը», «Կուրորեն ժամադրություն», «Ով էլ խոսեր», «Ով էլ խոսեր 2», «Վերջին Բոյսկաուտը», «Քրեական ընթերցվածք», «Գիշերվա գույնը», «12 կապիկներ», «Չորս սենյակ», «Միայնակ հերոսը», «Շնագայլը», «Արմագեդոն», «Սլևինի երջանիկ թիվը», «16 թաղամաս», «ՌԷԴ» , «ՌԷԴ 2»,  «Անզուսպները»,  «Անզուսպները 2», «G.I. Joe կոբրայի ցատկ 2» ֆիլմերով: