Bradley Cooper/

Բրեդլի Քուպեր

Bradley Cooper
Ծննդյան օրը 1975-01-05 ( 43 տարեկան )
Ծննդավայրը Philadelphia, Pennsylvania, USA

Ամերիկացի դերասան Բրեդլի Քուպերը ծնվել է 1975թ.-ի հունվարի 5-ին Ֆիլադելֆիայում: Նրա մայրը` Գլորիան, իտալա-ամերիկուհի էր,իս հայրը`Չարլին, իռլանդա-ամերիկացի: Բրեդլին կաթոլիկ է, և նա հաճախ է ասել,որ աղոթքները նրա կյանքի բաղկացուցիչ մասն են եղել: Հինգ տարեկան հասակում նրա մոտ խոլեստեատոմա հիվանդություն է առաջանում, և մինչև տասնութ տարեկանը նա ենթարկվում է բազմաթիվ լուրջ վիրահատությունների,որպեսզի հիվանդությունը չվնասի ապագա դերասանի լսողությունը:

Քուպերը սովորել է Ֆորտ Վաշինգտոնի Germantown Ակադեմիայում և ավարտել է 1993թ-ին:

Քուպերը ընտրեց դերասանական կարիերան, երբ դիտեց Դեվիդ Լինչի «Փիղ-մարդը» ֆիլմը:

Նյու-Յորքում նա ընդունվում է տեղի դերասանական դրամատիկական դպրոցը և, որպես առաջին դեր, նա ընտրում է փիղ-մարդու կերպարը:

Նրա կարիերան սկսում է «Օրենք և կարգ ու կանոն:Հատուկ կորպուս», «Սեքսը մեծ քաղաքում», «Մեկ աչքով» սերիալներով: Հետագայում նա զբաղեցնում է  Globe Trekker հեռուստանախագծի վարողի պաշտոնը: Բավականին հայտնություն է նրան բերում «Լրտեսուհին» սերիալը: Հետագայում նանկարահանվում է տարբեր սերիալներում և փոքր բյուջե ունեցող ֆիլմերում: Նրան առաջարկում են կարճ դերեր «Միշտ ասա “Այո”», «Մերկ թմբկահարը», «Սեր և ուրիշ անախորժություններ»: Այնուամենայնիվ, հենց ինքը`Քուպերը, իր առաջին կարևոր դերն համարում է «Անկոչ հյուրերը» ֆիլմում `Ռեյչել Մակադամսի ամուսնու դերը:

Նա մեծ հայտնություն է ձեռք բերում 2009թ.-ին, նկարահանվելով «Խոստանալ`չի նշանակում ամուսնանալ», «Ամեն ինչ Սթիվի մասին», «Տղաների խնջույքը վեգասում»,  «Գործ №39», «Ես քեզ սիրում եմ Նյու-Յորք», «A-թիմը»  ֆիլմերում:

2012թ.-ին Քուփերը նկարահանվում է «Իմ ընկերը մոլագարէ» ֆիլմում, որտեղ իր կատարած դերի համար առաջին անգամ դառնում է «Օսկար», «Ոսկե Գլոբուս»  և BAFTA մրցանակների թեկնածու: