Michael Peña/

Մայքլ Պենյա

Michael Peña
Ծննդյան օրը 1976-01-13 ( 42 տարեկան )
Ծննդավայրը Chicago, Illinois, USA

Ամերիկացի դերասան Մայքլ Էնտոնի Պենյան ծնվել է 1976թ.-ի հունվարի 13-ին Չիկագոյում:

Նրա հայրը աշխատել է գործարանում, իսկ մայրը սոցիալական աշխատող էր: Նրա ծնողները Մեքսիկայի իմիգրանտ էին: Մայքլը ամուսնացած է Բրի Շաֆֆերի հետ, 2008թ.-ի սեպտեմբերին նրանք որդի են ունեցել, ում անվանել են Ռոման:

Չնայած նրան, որ մայքլը 1994թ.-ից ստաբիլ նկարահանվում էր ֆիլմերում, նրա կարիերայում մեծ դեր ունեցավ 2004թ.-ին նկարահանված «Միլլիոնանոց աղջիկը» և «Բախում» ֆիլմերում մասնակցությունը, որոնք շահեցին «Օսկար»  նոմինացիան լավագգույն ֆիլմ կատեգորիայում: Հաջորդ տարի նա նկարահանվում է «Վահան»  հեռուստասերիալում:

Մայքլը նկարահանվել է նաև «Զույգ-աշտարակները»,  «Բաբելոն», «Հրաձիգը», «Իբր զիլ հսկիչ» և  «Պարեկ» ֆիլմերում:

2012թ.-ին սկսում են  «Չավեզ»  կենսագրական ֆիլմի նկարահանումները, որում նա կատարում է ԱՄՆ-ի ազգային հերոսի` Սեսարա Չավեզի կերպարը: