Ewan McGregor/

Յուեն ՄակԳրեգոր

Ewan McGregor
Ծննդյան օրը 1971-03-31 ( 46 տարեկան )
Ծննդավայրը Perth, Scotland, UK

Հայտնի շոտլանդացի դերասան Յուեն Գորդոն ՄակԳրեգորը ծնվել է 1971թ.-ի մարտի 31-ին Շոտլանդիայում և հանդիսանում է հին շոտլանդական ՄակԳրեգորների տոհմի անդամ: Նրա հայրը`Ջեյմս Չարլզ Սթյուարտ ՄակԳրեգորը աշխատում էր դպրոցում,որպես ֆիլզկուլտուրայի դասատու,իսկ մայրը`Քերոլ Դիանա Լոուսոնը,Դանդի քաղաքում դասավանդում էր հաշմանդամ երեխաների դպրոցում:Դերասանը ունի ավագ եղբայր,ով մեծ է նրանից երկու տարով:Յուենի քեռին դերասան և ռեժիսոր Դենիս Լոուսոնն է:Հատկանշական է,որ Յուենի քեռին նույնպես նկարահանվել է <<Աստղային պատերազմներ>> ֆիլմում(բայց,առաջին երեքում),որում կատարել է X-Wing կործանիչի օդաչուի`Վեջա Անտիլլեսի դերը:

Յուենը դեռ մանուկ հասակից երազում էր դերասան դառնալ: Պատճառները մի քանիսն էին.նա տպավորվել էր իր քեռու ֆիլմերով, սիրում էր 30-ականների հին սև ու սպիտակ ժապավենները և, երբ ծնողների հետ հայտնվում էր թատրոնում,միշտ սիրահարվում էր բեմում խաղացող դերասանուհիներին:

Յուենի առաջին մեծ հաջողությունն է լինում «Ասեղի վրա» քրեական դրամայում նկարահանվելը, որում ՄակԳրեգորը կատարում  է գլխավոր կերպարներից մեկի դերը: Այդ դերի համար Յուենը ստանում է BAFTA մրցանակը`լավագույն տղամարդու դերի համար:

Յուեն ՄակԳրեգորի կատարմամբ ավելի հայտնի են «Ինտիմ օրագիր», «Մուլեն Ռուժ», «Խոշոր ձուկ», «Գրողի ծոցը սերը», «Կղզի», «Աստղային Պատերազմներ»  երեք ֆիլմերը (1999, 2002, 2005), «Ես քեզ սիրում եմ Ֆիլիպ Մորիս», «Անհնարինը»,  «Սև ճուռակի անկումը», «Հրեշտակներ և դևեր»  ֆիլմերը: