Morgan Freeman/

Մորգան Ֆրիմեն

Morgan Freeman
Ծննդյան օրը 1937-06-01 ( 80 տարեկան )
Ծննդավայրը Memphis, Tennessee, USA

Հայտնի դերասան և ռեժիսոր Մորգան Ֆրիմենը ծնվել է 1937թ.-ի հունիսի 1-ին Մեմֆիս քաղաքում: Նրա մայրը`Մեյմի Էդնան,եղել է հավաքարար, իսկ հայրը`Մորգան Պորթֆիլդ Ֆրիմենը, եղել է վարսավիր: Նրանց ընտանիքը հաճախ է տեղափոխվում մի բնակավայրից մյուսը և վերջապես հաստատվում Չիկագոյում: Իր առաջին ելույթը Ֆրիմենը կատարել է ութ տարեկան հասակում`դպրոցական ելույթներից մեկում: Այդ ժամանակ նա սովորում էր  Միսսիսիփիի Greenwood High School դպրոցում: Տասներկու տարեկան հասակում նա արդեն ելույթ էր ունենում Նեշվիլի ռադիո-շոում:

Վաթսունականների սկզբին նա տեղափոխվում է Լոս-Անջելես և աշխատում Los Angeles Community College-ում` որպես գրասենյակային ծառայող:Այդ ժամանակահատվածում նա ապրել է նաև Նյու-Յորքում և աշխատել որպես պարող և Սան Ֆրանցիսկոյում`Opera Ring music group-ի մասնակից:

Յոթանասունականների սկզբին Ֆրիմենին շատերը սկսում են ճանաչել շնորհիվ «Էլեկտրական ըներություն» հեռուստասերիալի: 1971թ.-ին նա նկարահանվում է իր առաջին ֆիլմում`«Ո՞վ ասաց,որ ես չեմ կարող քայլել ծիածանի վրայով»: Անցնում է իննը տարի երբ նրան տալիս են իր երկրորդ դերը «Բրուբեյքեր» ֆիլմում:Դրանից հետո նա երկար ժամանակ չի նկարահանվում ֆիլմերում: 1987թ.-ին  դառնում է “Օսկար” մրցանակի թեկնածու` «Փողոցային տղան» ֆիլմում նկարահանվելու համար:

«Օսկարի» երկրորդ նոմինացիան,բայց արդեն գլխավոր դերի համար և “առաջնային դերասանի” ուշացած կոչումը նաս ստանում է նկարահանվելով “Տիկին Դեյզիի վարորդը” ֆիլմում:

Իր առաջին “Օսկարը”`”եկրորդ պլանի լավագույն դերասան” կատեգորիայում, Ֆրիմենը ստանում է նկարահանվելով “Միլլիոնանոց աղջիկը “ ֆիլմում:

Մորգան Ֆրիմանը հայտնի է նաև “Ռոբին Հուդ: Գողերի արքայազնը», «Փախուստ Շոուշենքից», «Յոթ», «Աղջիկներ համբուրելիս», «Ամիսթադ», «Բեթթի քույրիկը», «Եվ եկավ սարդը», «Վախի գինը», «Ամնեակարող Բրյուսը», «Ամենակարող Էվանը», «Բեթմեն:Սկիզբ», «Սլեվինի երջանիկ համարը», «Հատկապես վտանգավոր», «Սև ասպետը»  ֆիլմերով:

Մորգան Ֆրիմենը չորս անգամ ամուսնացել է և ունի չորս երեխա: