George Clooney/

Ջորջ Քլունի

George Clooney
Ծննդյան օրը 1961-05-06 ( 56 տարեկան )
Ծննդավայրը Lexington, Kentucky, USA

Ամերիկացի դերասան ,ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջորջ Թիմոթի Քլունին ծնվել է 1961թ.-ի մայիսի 6-ին ԱՄՆ-ի Լեկսինգտոն քաղաում:

Ջորջ Քլունին Աբրահամ Լինքոլնի հետնորդն է:

Քլունիի մայրը`Նինա Բրյուսը,նախկին գեղեցկության թագուհի  է,իսկ հայրը`Նիքը,լրագրող և քաղաքագետ Կենտուկիից:Քլունին մեծացել է իռլանդական կաթոլիկ ընտանիքում:

Քլունին առաջին անգամ գնացել է Blessed Sacrament դպրոցը Կենտուկիում:Իր մանկության մի ասը անցկացնելով Օհայոում,նա այցելել է Կոլումբուս քաղաքի ST. Michaels դպրոցոը և St. Susanna դպրոցը` Մեյսոնում:Միջնակարգ դպրոցում Քլունին ձեռք է բերում Բելլի կաթվածը`գենետիկ հիվանդություն,որը փոխանցվում է նրա հոր կողմից:Գրեթե մեկ տարի նրա դեմքի կեսը կաթվածահարված էր:Նրա ձախ աչքը փակ էր,նա չէր կարողանում նորմալ ուտել և խմել,և դրա հետ կապված ստանում է <<Ֆրանկենշթեյն>> մականունը:

<<Դա իմ կյանքի ամենավատ ժամանակահատվածն էր,դուք գիտեք,թե ինչպիսի դաժան կարող են լինել երեխաները:Ինձ անընդհատ ծաղրում էին,բայց այս փորձությունը ինձ ավելի ուժեղ դարձրեց>>,-պատմել է Քլունին The Mirror ամսագրին 2003թ.-ին:

Քլունին այցելել է Northern Kentucky University-ին 1979-1981թթ.-ը  և, շատ կարճ ժամանակ,University օf Cincinnati-ն,բայց ոչ մեկը չի ավարտել:

Իր առաջին և կարևոր դերը Քլունին ստանում է  1994թ.-ին <<Շտապ օգնություն>> հեռուստասերիալում,որում նա նկարահանվում է 1994-ից 1999թ.-ը:

Քլունիի առաջին գլխավոր դերը Հոլիվուդյան ֆիլմում լինում է <<Մայրամուտից մինչև լուսաբաց>> ֆիլմը:

Ջորջ Քլունին <<Սիրիանա>> ֆիլմում կատարած դերի համար ստանում է  <<Օսկար>> մրցանակ:Իր երկրորդ <<Օսկարը>> ստանում է որպես պրոդյուսեր <<Արգո>> ֆիլմի համար:

Ջորջ Քլունին հայտնի է նաև <<Օուշենի տասնմեկ ընկերները>>,<<Օուշենի տասներկու ընկերները>>,<<Օուշենի տասներեք ընկերները>>,<<Տեսադաշտից դուրս>>,<<Խաղաղարարը>>,<<Մի գեղեցիկ օր>>,<<Դեպի երկինք>>,<<Կատարյալ փոթորիկ>>,<<Անտանելի դաժանություն>>,<<Գրավիտացիա>> ֆիլմերով:



Ֆիլմոգրաֆիա