Hugo Weaving/

Հյուգո Ուիվինգ

Hugo Weaving
Ծննդյան օրը 1960-04-04 ( 57 տարեկան )
Ծննդավայրը Ibadan, Nigeria

Անգլո-ավստրալիացի դերասան Հյուգո Ուոլլես Ուիվինգը ծնվել է 1960թ.-ի ապրիլի 4-ին Նիգերիայում`Ուոլլեսի և Աննայի ընտանիքում: Իր մանկութոյւնը անցկացրել է Հարավային Աֆրիկայում, իսկ պատանեկան տարիքում տեղափոխվել Լոնդոն:Այնտեղ նա սովորել է «Թագուհի Էլիզաբեթի Հոսպիտալ»-ում, որը ավելի հայտնի է,որպես QEH, այն գտնվում է Բրիստոլում:1976թ-ին Ուիվինգը տեղափոխվում է Ավստրալիա:

Ուիվինգի առաջին լուրջ աշխատանքն է լինում կապիտան Դուգլաս Ջարգինի դերը «Bodyline» հեռուստասերիալում, նկարահանված 1984թ.-ին: Հյուգոն համաշխարհային ճանաչում է ձեռք բերում, նկարահանվելով «Մատրիցա» ֆիլմում, որում նա մարմնավորում է գործակալ Սմիթ-ի կերպարը:

Ուիվինգի առավել հայտնի դերերից են «Մատանիների Տիրակալը» ֆիլմի ֆիլմաշարքը, «Հոբբիթ:Անսպասելի ճանապարհորդություն», «V`նշանակում է վենդետտա»  ֆիլմերը: