Al Pacino/

Ալ Պաչինո

Al Pacino
Ծննդյան օրը 1940-04-25 ( 77 տարեկան )
Ծննդավայրը New York City, New York, USA

Ամերիկացի դերասան,սցենարիստ և ռեժիսոր ալֆրեդո  Ջեյմս «Ալ» Պաչինոն ծնվել է 1940թ.-ի ապրլի 25-ին Նյու-Յորքում,իտալաամերիկացիներ Ռոզայի և Սալվատորե Պաչինոյի ընտանիքում,ոքեր բաժանվել են,երբ նա երկու տարեկան է եղել:

Ալ Պաչինոն ընդունվում է Նյու-Յորքի կատարողական արվեստի դպրոցը:Դեռահաս տարիքում «Սոնին», այսպես էին նրան անվանում ընկերները,ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ բեյսբոլիստ: Բայց այդ ժամանակ նա ևս մի մականուն է ձեռք բերում իր ընկերների շուրջ` «Դերասան»:

Ինը տարեկանում նա սկսում է ծխել, իսկ տասներեք տարեկանում սկում օգտաործել ոգելից խմիչքներ և մարիխուաննա,բայց երբեք ծանր թմրանյութեր չի օգտագործել, քանի որ նրա երկու մտերիմ ընկերները մահացել են թմրանյութերի չարաշահումից:

1962թ.-ին,քառասուներեք տարեկանում,լեյկեմիայի պատճառով  մահանում է նրա մայրը, իսկ մեկ տարի անց պապը`Ջեյմս Ջերարդին,ով Ալ Պաչինոյի կյանքում եղել է ամենակարևոր և հարգված մարդկանցից մեկը:

1960-ականներին Ալ Պաչինոն որոշում է լրջորեն զբաղվել դերասանական կարիերայով:

Իր առաջին կարճ դերերը Ալ Պաչինոն սկսում է ստանալ Դերասանական ստուդիա ընդունվելուց հետո,բայց այդ դերերը շատ չնչին էին և շատ ցածր էին վարձատրվում: Ալ Պաչինոյի առաջին ֆիլմն է համարվում «Ես Նատալին եմ» ֆիլմը`նկարահանված 1969թ.-ին:

Առաջին խոշոր դերը Ալ Պաչինոն ստանում է 1971թ.-ին`նկարահանվելով «Խուճապ Նիդլ-Պարկում» ֆիլմում,որտեղ նա կատարում է թմրամոլ Ջերի Շացբերգի դերը: Այդ ֆիլմից հետո նրան տեսնում է Ֆրենսի Ֆորդ Կոպպոլան և  հրավիրում նկարահանվելու «Կնքահայրը» ֆիլմում,որտեղ նա մարմնավորում է Մայքլ Կորլեոնեի կերպարը: Այդ դերի համար Ալ Պաչինոն առաջին անգամ առաջադրվում է «Օսկար» մրցանակի:

Իր դերասանական կարիերայի ընթացքում Ալ Պաչինոն ութ անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի,բայց հաղթել է միայն մեկում,դա «Կնոջ բույրը» ֆիլմն է, որում նա կատարում է կույր փոխգնդապետի` Ֆրենկ Սլեյդի դերը:

Ալ Պաչինոյի կատարմաբ առավել հայտնի ֆիլմերից են «Սպիով դեմքը», «Դոնի Բրասկո՞», «Կրլիտոյի ճանապարհը», «Սիրո ծով», «Սատանայի փաստաբանը», «Անքննություն»,«Սպանության իրավունք» ֆիլմերը:

 



Ֆիլմոգրաֆիա