Orlando Bloom/

Օրլանդո Բլում

Orlando Bloom
Ծննդյան օրը 1977-01-13 ( 41 տարեկան )
Ծննդավայրը Canterbury, Kent, UK

Բրիտանացի դերասան Օրլանդո Ջոնաթան Բլանչարդ Բլումը ծնվել է 1977թ-ի հունվարի 13-ին: Նրա մայրը`Սոնյան, զբաղվում էր բիզնեսով,արտասհմանյան ուսանողների լեզվական դպրոցի կառավարիչն էր, իսկ հայրը`Հարրի Բլումը, գրող և լրագրող էր:

Չորս տարեկան հասակում Օրլանդոն կորցնում է հորը: Նրա և իր քրոջ`Սամանթայի դաստիարակութոյւնը ամբողջությամբ մնում է նրանց մոր ձեռքերում: Մայրը նրանց մանուկ հասակից արվեստի հետ է ծանոթացնում,այդ իսկ պատճառով Օրլանդոն բավականին շուտ է ընկալում լեզուներ,լուսանկարչություն և թատրոնը: Բացի դրանից նա երիտասարդ ժամանակ հետաքրքրվել է ձիերով և եղել է բավականին լավ ձի հեծնող: Դա հետագայում օգնեց նրան կինոյում:

Բեմում Օրլանդոն ելույթ է ունենում դեռ դպրոցական տարիներին: 1993թ.-ին` տասնվեց տարեկան հասակում, նա մեկնում է Լոնդոն և երկու սեզոն խաղում է Ազգային երիտասարդական թատրոնւոմ, որից հետո մեկ տարի սովորում էԲրիտանո-ամերիկյան դրամատիկական արվեստի ակադեմիայում:

1996թ.-ին առաջին անգամ ելույթ է ունենում հեռուստատեսությունում` «Դժբախտ պատահար» հեռուստասերիալի մի քանի դրվագներում,իսկ 1997թ.-ին առաջին անգամ նկարահանվում է ֆիլմում: Նա նկարահանվում է «Ուայլդ» ֆիլմում, որտեղ մարմնավորում է պատանի-մարմնավաճառի կերպարը:

Հետագայում Բլումը երեք տարիների ընթացքում  կատարելագործում  է իր դերասանական արվեստը Գիլդհոլլի երաժշտության և թատրոնի դպրոցում:

Իր ուսման երրորդ տարում Օրլանդոն մասնակցում է «Մատանիների տիրակալը» ֆիլմի քասթինգին`Ֆարամիրի դերը կատարելու համար: Նրան հայտնում են, որ Ֆարամիրի դերը ստացել է Դեվիդ Վենհեմը, բայց դիմացը նա առաջարկ է ստանում մարմնավորելու Լեգոլասի`Էլֆերի Անտառային թագավորության արքայազնի, կերպարը: Ֆիլմի նկարահանումներից հետո` 2001թ.-ին, դերասանը իր ընկերների հետ մեկնում է հնդկաստան`նոր տարին դիմավորելու, և նույնիսկ չի կասկածում, որ ֆիլմը շլացնող արդյունքների է հասել: Վերադառնալով ճանապարհորդությունից, նա իմանում է, որ համաշխարհային ճանաչում է ձեռք բերել:

2003թ.-ին դերասանի կարիերայի համար կարևոր դեր է խաղում «Կարիբյան ծովի ծովահենները: Սև մարգարիտի անեծքը»  ֆիլմում նկարահանվելը:

Օրլանդո բլումը հանդիսատեսին հայտնի է նաև «Տրոյա», «Երկնային թագավորություն», «Հրաանակիրները», «Էլիզաբեթթաուն», «Սեր և ուրիշ դժբախտություններ», «Քելլի ավազակախումբը», «Սև բազեի անկումը» ֆիլմերով:

Հետաքրքիր փաստեր Օրլանդոյի մասին.

Օրլանդոն բավականին դժվարությամբ է սովորել դպրոցում, նա տառապում էր դիսգրաֆիա հիվանդությամբ, դրա պատճառով նրան հաճախ էին ձեռ առնում հասակակիցները:

Օրլանդոն որոշում է դառնալ դերասան «Խաբեբան» ֆիլմը դիտելուց հետո:

«Մատանիների տիրակլը» ֆիլմում Օրլանդոն գրեթե բոլոր հնարքները ինքն է կատարել,որի արդյունքում կոտրել է իր կողը:

Նրա հոբբին է`էքստրեմալ սպորտաձևերը, բացի դրանից նա սիրում է քանդակներ, լուսանկարներ և մեքենաներ:

2004թ.-ին «Empire» ամսագիրը անվանում է նրան ներկայիս կենդանի ամենասեքսուալ դերասանը, իսկ կինոաստղերի ընդհանուր ռեյտինգում նա զբաղեցնում է երրորդ հորիզոնականը`զիջլով միայն Անջելին Ջոլիին և Քիրա Նայթլիին:

2004թ.-ին  «People» ամսագիրը Օրլանդոյին ճանաչում  է Հոլլիվուդի ամենանախանձելի ամուրի:

Բուսակեր է:

Ազատ խոսում է ֆրանսերեն