Elijah Wood/

Էլայջա Վուդ

Elijah Wood
Ծննդյան օրը 1981-01-28 ( 37 տարեկան )
Ծննդավայրը Cedar Rapids, Iowa, USA

Ամերիկացի դերասան Էլայջա Ջորդան Վուդը ծնվել է 1981թ.-ի հունվարի 28-ին ԱՄՆ-ում:

Էլայջան ծնվել է  Այովա նահանգի Սիդար-Ռապիդս քաղաքում: Ուորրեն և Դեբբի Վուդի երեք երեխաներից նա կրտսերն էր:էլայջան կաթոլիկ է:Փոքր տարիքում նա դաշնամուրի դասընթացների է գնացել: Փոքր ժամանակ նա շատ աշխույժ երեխա է եղել և դրա պատճառով նրան անվանել են Spark Plug: Էլայջայի եղբայրը`Զաք Վուդը, համակարգչային խաղերի պրոդյուսեր է, իսկ քույրը`Հաննա Վուդը, դերասանուհի է:  Երբ Էլայջան սկսեց նկարահանվել ֆիլմերում, նրա ընտանիքը տեղափոխվեց Լոս-Անջելես: 1996թ.-ին նրա ծնողները բաժանվեցին: Էլայջան երկար ժամանակ ապրում է Լոս-Անջելեսում, իսկ հետագայում տեղափոխվում Նյու-Յորք:

Էլայջայի առաջին դերը լինում է «Հետ դեպի ապագա 2» ֆիլմում էպիզոդիկ դերը: Բայց երիտասարդ դերասանը իր ուշադրությունն է գրավում «Ավալոն» և «Ճաշարան» ֆիլմերում նկարահանվելուց հետո:

Էլայջան համաշխարհային ճանաչում է ձեռք բերում «Մատանիների տիրակալը» ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ նա մարմնավորում է Ֆրոդո Բեգգինսի կերպարը:

Էլայջան հայտնի է նաև «Պատերազմ», «Ընդմիշտ երիտասարդ», «Սառցե քամի», «Ֆակուլտետ», «Մեղքերի քաղաքը», «Փարիզ,ես քեզ սիրում եմ», «Մոլագարը» ֆիլմերով: