«Ոսկե մորու» նոմինացիաների քանակով «Համադասարանցիները 2» ֆիլմը առաջատարն է

17 հունվար 2014

«Ոսկե մորին» հակամրցանակ է, որը ստեղծվել է 1981թ.-ին ամերիկացի Ջոն Ուիլսոնի կողմից: Այն նշում է տարվա վատագույն դերասանական, ռեժիսորական աշխատանքները, վատագույն սցենարները, կինոերաժշտությունները և ֆիլմերը: Այն դիտվում է որպես «Օսկարի» լրացում: Ավանդույթի համաձայն «Ոսկե մորու» նոմինանտները հայտարարվում են «Օսկարի» նոմինանտների հայտարարումից մեկ օր առաջ, իսկ դափնեկիրները նույնպես` »Օսկարի» դափնեկիրների հայտարարումից մեկ օր առաջ:

Մրցանակը իրենից ներկայացնում է պլաստմասե մորի, որը պատված է ոսկյա ներկով: Մրցանակի գինը  ընդամենը հինգ դոլլար է:

Մրցանակը հանձնվում է այսպես կոչված »Ոսկե մորի» ֆոնդի քվեարկումից հետո: Ֆոնդի մեջ են մտնում 12 պետություններից 500 գախտնի անձ: Քվեարկումը տեղի է ունենում փոստով:

«Օսկարի»  նոմինանտերի հայտարարումից  մի օր առաջ հայնտի դարձան «Ոսկե մորի» հակամրցանակի թեկնածուները:  Նոմինացիաների քանակով առաջատարը դարձյալ ավանդության կարգով դարձել է Ադամ Սենդլերի մասնակցությամբ ֆիլմը: «Համադասարանցիները 2»-ը թեկնածու է միանգամից ութ մրցանակի: Նրա ետևից են գնում վեց կատեգորիաներում առաջադրված  «Մեր դարաշրջանից հետո», «Մուվի 43»,  և «Մադեայի սուրբ ծնունդը»:

Այս տարվա «Ոսկե մորու» թեկնածուների ցուցակը ունի հետևյալ տեսքը.

Վատագույն ֆիլմ

  1. «Մեր դարաշրջանից հետո»
  2. «Համադասարանցիները 2»
  3. «Միայնակ Ռեյնջերը»
  4. «Մադեայի սուրբ ծնունդը»
  5. «Մուվի 43»

Վատագույն դերասան

  1. Ջոննի Դեփ` «Միայնակ Ռեյնջերը»
  2. Էշթոն Քութչեր` «Ջոբս:Գայթակղության կայսրությունը»
  3. Ադամ Սենդլեր` «Համադասարանցիները 2»
  4. Ջեյդեն Սմիթ` «Մեր դարաշրջանից հետո»

Վատագույն դերասանուհի

  1. Հոլլի Բերրի` «Տագնապային կանչը»
  2. Սելենա գոմես` «Գնացինք»
  3. Լինդսի Լոհան` «Կիրճերը»
  4. Թայլեր Փերրի` «Մադեայի սուրբ ծնունդը»
  5. Նաոմի Ուոթս` «Դիանա:Սիրո պատմություն» և «Մուվի 43»

Երկրորդ պլանի վատագույն դերասան

  1. Քրիս Բրաուն`«Պարադաշտի արքաները»
  2. Լերրի Քեյբլ Գայ`«Մադեայի սուրբ ծնունդը»
  3. Թեյլոր Լոթներ`«Համադասարանցիները 2»
  4. Ուիլլ Սմիթ`«Մեր դարաշրջանից հետո»
  5. Նիք Սվարդսոն`«Պարանորմալ երևույթներով տունը» և «Համադասարանցիները 2»

Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի

  1. Լեդի Գագա`«Մաչետեն սպանում է»
  2. Սալմա Հայեք`«Համադասարանցիները 2»
  3. Քեթրին Հայգլ`«Մեծ հարսանիք»
  4. Կիմ Քարդաշյան`«Ընտանեկան խորհրդատու»
  5. Լինդսի Լոհան`«Նավայել կատակերգություն» և «Շատ վախենալու ֆիլմ 5»

Վատագույն ռեժիսոր

  1. Բոլոր 13 ռեժիսորները, ովքեր նկարահանել են «Մուվի 43»
  2. Դեննիս Դուգան`«Համադասարանցիները 2»
  3. Թայլեր Փերրի` «Մադեայի սուրբ ծնունդը»
  4. Մ.Նայթ Շյամալան` «Մեր դարաշրջանից հետո»
  5. Գոռ Վերբինսկի` «Միայնակ Ռեյնջերը»

Վատագույն սցենար

  1. «Մեր դարաշրջանից հետո»
  2. «Համադասարանցիները 2»
  3. «Միայնակ Ռեյնջերը»
  4. «Մադեայի սուրբ ծնունդը»
  5. «Մուվի 43»

Վատագույն դերասանական անսամբլ

  1. Ամբողջ դերասանական կազմը`«Համադասարանցիները 2»
  2. Ամբողջ դերասանական կազմը`«Մուվի 43»
  3. Լինդս Լոհան և Չարլի Շին`«Շատ վախենալու ֆիլմ 5»
  4. Թայլեր Փերրի և, կամ Լարրի Քեյբլ Գայ,կամ մաշված տաբատն ու կեղծամը`«Մադեայի սուրբ ծնունդը»
  5. Ջեյսոն Սմիթ և Ուիլլ Սմիթ`«Մեր դարաշրջանից հետո»

Վատագույն վերանկարահանում,նմանակում կամ շարունակություն

  1. «Համադասարանցիները 2»
  2. «Տղաների խնջույք: Մաս 3»
  3. «Միայնակ Ռեյնջերը»
  4. «Շատ վախենալու ֆիլմ 5»
  5. «Սմուրֆիկները 2»

«Ոսկե մորու» հաղթողները հայտնի կդառնան «Օսկարի»  մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ`մարտի 1 ին: Ընդհանրապես դերասանները անտեսում են արարողությունը, բայց եղել են նաև բացառություններ: Ժամանակին «Ոսկե մորին» անձամբ իրենց ձեռքն են վերցրել դերասանուհիներ «Սանդրա Բուլլոքը» և «Հոլլի Բերրին»:

Դիտվել է։ 814 անգամ

Այլ նորություններ

Ջո Ջոնսոնը բանակցությունների մեջ է «Բնաջնջում» ֆիլմի ռեժիսորությունը ընդունելու համար

«Բնաջնջում» ֆիլմի սցենարի վրա աշխատում է Սպենսեր Կոհենը, իսկ պրոդյուսերներն են`Դեվիդ Հոբերմանը և Թոդ Լիբերմանը:

Ավելին...
«Պատանդը 3»-ի պատանդները

Ինչպես հայտնւոմ է Deadline-ը, Օլիվիե Մեգատոնը կզբաղեցնի ռեժիսորի պաշտոնը` «Պատանդը 3» մարտաֆիլմի նկարահանման համար:

Ավելին...
2013թ.-ի հասույթային ձախողված ֆիլմերը

2013թ.-ին դուրս եկած շատ ֆիլմերի ճակատագիրը դասավորվեց անհաջող կերպով:

Ավելին...
Սպեցէֆֆեկտներ.Գործնական մոգություն

Եկեք հիշենք հայտնի ֆիլմեր, որոնց էֆֆեկտները ուղղակի ապշեցնում էին հանդիսատեսին:

Ավելին...
2013թ. Ցնցող Լուրերը - մաս 3

Դունքան Ջոնսը Վարքրաֆթի ռեժիսոր

Ավելին...