Դոմինիք Քուպերը պաշտոնապես միացել է «Վարքրաֆթին»

10 հունվար 2014

Դունքան Ջոնսի «Վարքրաֆթ» արկածային ֆենթեզի-մարտաֆիլմը շարունակում է մեծացնել դերասանական կազմը: Բազմաթիվ խոսակցություններից հետո, իր  մասնակցությունը ֆիլմի մեջ պաշտոնապես հաստատել է Դոմինիք Քուպերը:

Քուպերը պատասխանել է լրագրողների`ֆիլմի հետ կապված հարցերին.

«Մոտ ապագայում ես անցնելու եմ ֆիլմի աշխատանքներին: Ես շատ լարված եմ,քանի որ ֆիլմը լինելու է շատ ծավալային և տպավորիչ: Ինձ արդեն հաջողվել է հանդիպել պրոեկտի մյուս մասնակիցների հետ, և նրանք բոլորը առանց բացառությունների գովում էին ֆիլմի սցենարը: Այն իսկապես հոյակապ է: Իմ կերպարի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Վանքուվերում և ընդանալու են բավականին երկար ժամանակ»:

Հիշեցնենք, որ պրոեկտին վերջերս միացել են  Փոլա Փաթոնը, Բեն Ֆոսթերը, Թրեվիս Ֆիմմելը, Ռոբերտ Կազինսկին, Քլենսի Բրաունը, Դենիել Վուն և Թոբբի Քեբբելը:

Դիտվել է։ 439 անգամ

Այլ նորություններ

Universal-ը ցանկանում է նկարահանել ևս մեկ ֆիլմ «Ռիդդիքի» մասին

Վին Դիզելը այն դերասաններից մեկն է, ով սիրում է իր երկրպագուներին հայտնել նոր պրոեկտների մասին ժամանակից շուտ:

Ավելին...
Գոթեմ

Ինչպես հայտնւոմ է Colider-ը, «Գոթեմ» հեռուստասերիալի ստեղծողները վերջացրել են Բրյուս Ուեյնի և Սելինա Քայլի դերերը կատարողների որոնումները:

Ավելին...
2013թ. Ցնցող Լուրերը - մաս 5

Ամեն Տարի Նոր Աստղային Պատերազմներ

Ավելին...
Ուիլլիսը և Շյամալանը նոր նախագիծ են պատրաստում

Ինչպես հայտնւոմ է Deadline-ը, Բրյուս Ուիլլիսը և Մ. Նայթ Շյամալանը համատեղ ուժերով աշխատելու են Labor Of Love ֆիլմի ստեղծման վրա:

Ավելին...
Քվենտին Տարանտինոյի կողմից սիրված 2013թ.-ի ֆիլմերը

Հայտնի ամերիկյան կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է այս տարվա`  իր կարծիքով լավագույն ֆիլմերը:

Ավելին...