Ջերարդ Բաթլերը կնկարահանվի «Ալիքի Կատարին» ֆիլմում

09 հունվար 2014

Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, Ջերարդ Բաթլերը մասնակցում է Alcon ընկերության հետ բանակցությունների վերջին փուլին, կապված «Ալիքի կատարին» (На гребне волны) ֆիլմի վերանկարահանմանը:

Նկարահանումները պլանավորում են սկել ամռանը, ֆիլմի ռեժիսորն է լինելու Էրիքսոն Քորը: Վերանկարահնված տարբերակի իրադարձությունները տեղի են ունենալու ոչ միայն Հարավային Կալիֆորնիայում,այլ նաև տարբեր պետություններում:Ֆիլմի սյուժեն և հերոսների անունները մնալու են անփոփոխ: Վերանկարահանման սցենարիստն է Քուրթ Ուիմմերը:

Բաթլերը կատարելու է Բոդիի դերը, ում կերպարը 1991թ.-ին մարմնավորել է Փաթրիք Սուեյզին: Alcon ընկերությունը շարունակում է գաղտնի գործակալ Ջոն Յութայի կերպարի համար քասթինգը: Հիշեցնենք, որ Քիանու Ռիվզը արդեն հայտնել է, որ դեմ չի «Ալիքի կատարին»  ֆիլմի վերանկարահանմանը:

Բաթլերին լարված տարի է սպասվում: Մարտի սկզբին նրան սապսում են «Եգիպտոսի աստվածները»  ֆիլմի նկարահանումները, իսկ տարվա վերջին  պլանավորած է սկսել «Օլիմպոսի անկումը» ֆիլմի շարունակության  նկարահանումները: Ֆիլմի երկրորդ մասը ստացել է «Լոնդոնի անկումը» անվանումը:

Դիտվել է։ 919 անգամ

Այլ նորություններ

«Տերմինատոր: Ծնունդ», «Ֆանտաստիկ քառյակը» և «Jurassic World» ֆիլմերը նկարահանվելու են Լուիզիանայում

2015թ.-ին դուրս եկող երեք սպասված ֆիլմերը նկարահանվելու են Լուիզիանայում:  

Ավելին...
Հանը կարող է վերադառնալ երրորդ «Սթարթրեք»-ում

Բենեդիկտ Քեմբերբետչը ակնարկ է արել իր հերոսի հնարավոր վերադարձման մասին`«Սթարթրեք» ֆիլմի երրորդ մասում:

Ավելին...
«Սատանայի փաստաբանը» կարող է սերիալ դառնալ

NBC հեռուստաընկերությունը պատվիրել է «Սատանայի փաստաբանի» ֆիլմի պիլոտը: Պիլոտի դերասանական կազմը դեռ հայտնի չէ:

 

Ավելին...
2013թ.-ի 10 ամենահասույթային ֆիլմերը

Ձեզ ենք ներկայացնում ամենահասույթային ֆիլմերի ցուցակը, որոնք դուրս են եկել մեծ էկրանին 2013թ.-ին:

Ավելին...
Բեն Աֆլեքի հայտարարությունը

Հայտնի դերասան և ռեժիսոր, երկու «Օսկարի» դափնեկիր Բեն Աֆլեքը, հայտարարություն է արել: Նա կարդացել է այն Մալիբուի պրեսս-կոնֆերենցիայում.

Ավելին...