Ջեյսոն Մոմոան օվկիանոս է տեղափոխվելու

14 օգոստոս 2014

«Գահերի խաղ» հեռուստասերիալի աստղ Ջեյսոն Մոմոան պաշտոնապես ստացել է Ակվամենի դերը DC կոմիքսների կինոաշխարհում: Դերասանը հայտնվելու է Ատլանտիդայի թագավորի կերպարում Զակ Սնայդերի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի.Արդարության արևածագին» ֆիլմում, իսկ հետո առանձին ֆիլմ է ստանալու:
Ակվամենը պետք է հայտնվի «Պողպատե մարդը» ֆիլմի շարունակությունում: Ստորջրյա թագավորության ղեկավարը դժգոհ է լինելու նրանով, թե ինչ է արել համաշխարհային շարժիչը Հնդկական օվկիանոսի հետ;

Ակվամենը,որը հայտնի է նաև որպես Արթուր Քարրի,առաջին հանգամ հայտնվել է DC –ի կոմիքսներում 1941թ.-ին: Լինելով Ատլանտիդայի  և մյուս ստորջրյա տարածքների թագավորը,ինքը,կարելի է ասել,որ կառավարում է  մոլորակի մեծ մասը:Ակվամենը ունի գերմարդկային ուժ և արագություն և կարող է անվերջ շնչել ջրի տակ և շփվել ջրային բոլոր էակների հետ:1960թ.-ից Ակվամենը դառնում է Արդարության Լիգայի թիմի անդամը,որի մեջ մտնում են Բեթմենը,Սուպերմենը,Հրաշք-կինը և ուրիշ հերոսներ:

Վերջերս Warner Bros.-ը հայտնել է DC-ի կոմիքսների ֆիլմերի մի քանի պրեմիերաների օր, բայց որն է նրանցից պատկանում «Ակվամենին» դեռ հայտնի չէ:

 

Դիտվել է։ 1943 անգամ

Այլ նորություններ

Վուդի Ալլենի «Լուսնի լույսի կախարդանքը» կլինի քրեական կատակերգություն

Վուդի Ալլենի այս նոր ֆիլմը Հոլլիվուդի կողմից բավականին գաղտնի պահված ֆիլմերից է, բայց «Հասմիկ» ֆիլմի ցուցադրումից հետո, որոշ գաղտնիքներ հայտնի են դարձել:

Ավելին...
Սքարլեթ Յոհանսոնի առաջին նկարը Լյուկ Բեսոնի «Լյուսի» ֆիլմից

Շաբաթվա հետաքրքիր նորություններից է նաև Լյուկ Բեսսոնի նոր թրիլլերը «Լյուսին» :

Ավելին...
«Շերլոքի» հեղինակները անակնկալ ունեն ֆիլմի երկրպագուների համար

Բրիտանական հեռուստասերիալի երկրպագուները կարող են երջանիկ լինել:

Ավելին...
Մահացել է բիրտանացի դերասան Բոբ Հոսկինսը

Բոբ Հոսկինսը հեռացել էր կինոյից 2012թ.-ին, երբ նրա մոտ հայտնաբերել էին Պարկինսոնի հիվանդությունը:

Ավելին...
Ֆիլմերի հետագա ճակատագիրը Ֆիլիպ Սեյմուր Հոֆֆմանի մահվանից հետո

Հոլլիվուդը ողբում է կյանքից հեռացած Ֆիլիպ Սեյմուր Հոֆֆմանի համար, իսկ Lionsgate ընկերությունը շատպում է հայտարարություն անել 

Ավելին...