Կրիաները հաղթել են Պահապաններին

12 օգոստոս 2014

Ձեզ ենք ներկայացնում Հյուսիսային ամերիկայի բոքս-օֆիսի տվյալները օգոստոսի 8-ից 10-ը ընկած հատվածում:

Անցած հանգստյան օրերի ընթացքում վարձույթի լավագույն հնգյակի մեջ են հայտնվել մի քանի նորեկներ:Ամենահաջողվածը եղել են Ջոնաթան Լիբեսմանի «Նինձա Կրիաները», ովքեր գլխավորել են բոքս-օֆիսը: Արկածային մարտաֆիլմը հավաքել է 65 մլն դոլլար:

Չնայած կինոքննադատների տարբեր կարծիքներին Paramount ընկերությունը արդեն պլանավորում է նկարահանել երկրորդ մասը, որի պրեմիերան պետք է կայանա 2016թ.-ին: Ընտանեկան վարձույթի ավարտելու ժամանակ ֆիլմը պետք է աշխատի 180մլն դոլլար:

Երկրորդ հորիզոնական է իջել ռեժիսոր Ջեյմս Գանը և նրա «Գալակտիակյի պահապանները» ֆանտաստիկ մարտաֆիլմը: Հանգստյան օրերի ընթացքում ֆիլմը զիջել է  մրցակցին հանդիսատեսի մոտ 56%-ը,բայց կարողացել է ավելացնել իր հասույթը 41 մլն դոլլարով:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել «Փոթորկին ընդառաջ» արկածային թրիլլերը:Այս նորեկը իր առաջին ուիքենդի ընթացքում աշխատել է 18 մլն դոլլար:

Բոքս-օֆիսի չորրոդ հորիզոնականն է ստացել « Համեմունքներ և կրքեր» դրաման, որը վաստակել է 11,1 մլն դոլլար:

Երկրորդ հորիզոնականից հինգրորդ հորիզոնականում է հայտնվել Լյուկ Բեսոնի «Լյուսի» թրիլլեր-մարտաֆիլմը :Ֆիլմը զիջել է մրցակիցներին 49%-ը և ավելացրել է իր գումարը 9,3 մլն դոլլարով: Վատ արդյունք չէ, քանի որ ֆիլմը արդեն ունի 97,3  մլն դոլլար, իսկ 100 մլն դոլլարի ցուցանիշը շատ մոտ է և շուտով կհաղթահարվի:

Դիտվել է։ 1604 անգամ

Այլ նորություններ

Քվենտին Տարանտինոն կազմել է ժամանակի լավագույն ֆիլմերի սեփական ցուցակ

«Քրեական պատմություն» «Ջեքի Բրաուն», «Անփառունակ սրիկաները»  ֆիլմերի ռեժիսոր և ուղղակի մոլի կինոման` Քվենտին Տարանտինոն, կազմել է այս ցուցակը 2012թ.-ին բրտանական  Sight&Sound շաբաթաթերթի կողմից անցկացվող հարցման ընթացքում:

Ավելին...
«Տնային տեսահոլովակ: Միայն մեծերի համար» ֆիլմի առաջին թրեյլերը (18+)

Քամերոն Դիազը և Ջեյսոն Սիգելը որոշում են իրենց ինտիմ կյանքում նոր զգացողություններ արթնացնել և դրա համար նկարում են ամեն ինչ iPad-ով:

Ավելին...
Մահացել է դերասան Ռոբին Ուիլյամսը

Ուիլյամսին գտել են անգիտակից վիճակում իր սեփական տանը Տիբուրոն քաղաքում 

Ավելին...
Ուրբաթօրյա հասույթում «Փրկվածը» առաջատարն է

Մարկ Ուոլբերգի դերակատարմամբ,  իրական փաստերի վրա հիմնված «Փրկվածը»  ֆիլմը, իր ցուցադրման առաջին օրում վաստակել է մի ամբողջ 14.4 մլն դոլլար:

Ավելին...
«Քաղցած խաղեր 2»-ի շնորհիվ Lionsgate-ը վաստակել է ավելի քան մեկ միլլիարդ դոլլար

Այս տարի Lionsgate-ի հասույթը պետության տարածքում կազմել է մեկ միլլիարդ դոլլար`շնորհիվ «Քաղցած խաղեր 2» և «Խաբելու պատրանքը» ֆիլմերին:

Ավելին...