Մահացել է դերասան Ռոբին Ուիլյամսը

12 օգոստոս 2014

Անհավատալի է, ուղղակի չես ուզում հավատալ: Մահացել է հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսը: Ադամը, Ջեքը, Պիտեր Պենը, Էնդրյուն. շատ ուրիշները և իհարկե տիկին Դաութֆայերը: Կերպարներ, որոնց անհնար է մոռանալ, որոնց արտահայտությունները թևավոր են դարձել:


Ռոբին Ուիլյամսի նման դերասանը կարողանում էր հանդիսատեսին ծիծաղեցնել, լացեցնել, մտածմունքների մեջ գցել: Նա մի դերասան էր, ում նմանը չէր եղել և չի էլ լինի այս աշխարհում:«Մահվանից հետո կյանքը չի վերջանում: Վերջը`դա միայն սկիզբն է…«Ուր են բերում երազանքները» ֆիլմի միջի նրա արտահայտությունն է:» Հուսով ենք, որ դա այդպես է…

Ուիլյամսին գտել են անգիտակից վիճակում իր սեփական տանը Տիբուրոն քաղաքում օգոստոսի 11-ին ժամը 11:55 տեղի ժամով և հայտարարել մահացած 12:02-ին: Շրջանի շերիֆ Մարին հայտնել է, որ նախնական տվյալներով, Ուիլյամսի  մահվան պատճառն է դարձել ինքնասապանությունը ասֆիկսիայի միջոցով(խեղղդում), սակայն վերջնական մահվան պատճառը կհայտնեն դատա-բժշկական հետազոտությունից հետո:

Ռոբին Ուիլյամսի անձնական հրապարակախոսը ասել է ,որ դերասանը վերջերս պայքարում էր «ծանր դեպրեսիայի դեմ», սակայն նա չի հաստատել ինքնասպանության հայտարարությունը:

 

Դիտվել է։ 2345 անգամ

Այլ նորություններ

Նորություններ «Աստղային պատերազմներից»

Մինչ Ջ.Ջ. Աբրամսը համարյա մեկ տարի է ինչ ընտրվել է «Աստղային պատերազմներ 7»-ի ռեժիսոր, դերասանական կազմի հետ կապված բավականին խնդիրներ կան: 

Ավելին...
Կոլին Ֆարրելը կփախչի անտառ և կսիրահարվի Ռեյչել Վայսին

Հույն ռեժիսոր Իորգոս Լանտիմոսի «Լոբստեր»  ֆիլմը շարունակում է ավելացնել աստղային դերասաններին:

Ավելին...
Բաթլերը կպաշտպանի պետությունների առաջնորդներին

Բաթլերը կրկին պայքարելու է ահաբեկիչների դեմ: 

Ավելին...
Էդ Սքրեյնը նոր Փոխադրողն է

Սքրեյնը մարմնավորելու է երիտասարդ Ֆրենկ Մարտինի կերպարը:

Ավելին...
«I’ll Be Back»

Առնոլդ Շվարցնեգերը կիսվել է MTV-ի լրագրողների հետ «Տերմինատոր 5»  ֆիլմի մանրամասների մասին: 

Ավելին...