Բրեթ Ռեթների շնորհիվ էդվարդ Նորթոնը կնկարահանի իր երազանքի ֆիլմը

25 փետրվար 2014

«Պահպանելով հավատը» մելոդրամայի նկարահանումից 14 տարի անց Էդվարդ Նորթոնը կրկին կզբաղեցնի ռեժիսորական աթոռը: Դերասանը ցանկանում է նկարահանել ֆիլմ  և կատարել դերերից մեկը Ջոնաթան Լեթեմի  «Որբ Բրուքլինը» (Motherless Brooklyn) գրքի հիման վրա:

Նորթոնը  հետաքրքրված էր այս նախագծով դեռ 1990-ականների վերջերից և պատրաստվում էր նկարահանել ֆիլմը դեռ 2013թ.-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այն հետաձգվեց:

Լեթեմի վեպի գլխավոր հերոսները չորս որբեր են, ովքեր կուրորեն հավատարիմ են խաբեբա-դետեկտիվ Ֆրենք Միննեին, ով նրանց որբանոցից դորս է բերել: Տղաները պատրաստ են կատարել Ֆրենքի ցանկացած հանձնարարություն: Հերոսներից մեկը`Լայոնել Էսսրոգը դառնում է իրական դետեկտիվ և հետաքննում Միննեի սպանության գործը:

Չնայած նրան, որ վեպի դեպքերը կատարվում են մեր ժամանակներում, Նորթոնը դրանք տեղափոխել է 1954թ.-ի Նյու-Յորք: Ֆիլմի նկարահանումները կսկսեն այս տարվա աշնանը:

Ֆիլմի ֆինանսավորմամբ զբաղվելու է RatPac Entertainment-ը, որի կեսը պատկանում է Բրեթ Ռեթներին:

Դիտվել է։ 563 անգամ

Այլ նորություններ

Սպասվում է կործանարար «Ապոկալիփսիս»

TotalFilm-ին տված հարցազրույցի ժամանակ ռեժիսորը կիսվել է գալիք ֆիլմի հետ կապված իր ծրագրերով:

Ավելին...
Տարանտինոն այնուամենայնիվ կհավաքի «Զզվելի ութնյակը»

Հայտնի է դարձել,որ Քվենտին Տարանտինոն որոշել է էկրանավորել բազմաչարչար <<Զզվելի ութնյակը>> նախագիծը:

 

Ավելին...
«Պատանդը 3»-ի պատանդները

Ինչպես հայտնւոմ է Deadline-ը, Օլիվիե Մեգատոնը կզբաղեցնի ռեժիսորի պաշտոնը` «Պատանդը 3» մարտաֆիլմի նկարահանման համար:

Ավելին...
Fox հեռուստաընկերությունը դադարեցնում է «Համարյա մարդ» հեռուստասերիալը

Deadline-ը վատ լուր է հայտնել: Fox հեռուստաընկերության ղեկավարները որոշել են դադարեցնել «Համարյա մարդ» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալը:

Ավելին...
«Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխության թեկնածուները

Այս տարվա ուժեղ թեկնածուներն են «Գրավիտացիա» և «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերը

Ավելին...