Աարոն Էկհարթը կդառնա մարզիչ

05 փետրվար 2014

Դերասաններ Աարոն Էկհարթը և Մայլզ Թելլերը կկատարեն գլխավոր դերեր «Արյունահոսիր հանուն հաղթանակի» կենսագրական ֆիլմում, որի պրոդյուսերն է լինելու Մարտին Սկորսեզեն: Ֆիլմը պատմելու է բռնցքամարտի`թեթև և միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն` Վիննի Պասիենզայի մասին:

1991թ.-ին մարզիկը ավտովթարի է ենթարկվում, որի արդյունքում ողնաշարի լուրջ վնասվածք է ստանում: Բժիշկները արգելում են նրան ռինգ վերադառնալ,  և ասում են, որ մարզիկը հնարավոր է, որ այլևս չկարողանա քայլել: Սակայն ,անկախ ամեն ինչից, մարզիկը անցնում է վերականգնողական դասեր և արդեն մի քանի ամսից սկսում է պարապել Քևին Ռունիի մոտ: Մեկ տարի անց նա շարունակում է պայքարը բարձր տիտղոսների համար:

Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստն է լինելու Բեն Յանգերը, բռնցքամարտիկի կերպարը մարմնավորելու է քսանվեցամյա Թելլերը: Մարզիչի դերի համար հրավիրված է Էկհարթը:

Դիտվել է։ 505 անգամ

Այլ նորություններ

Ջերարդ Բաթլերը կփրկի մոլորակը

Ջերարդ Բաթլերը ստացել է գլխավոր դեր արկածային «Աղետ» նախագծում

Ավելին...
Մի տղա,ով ուզում է Ռոբին լինել

Ռեժիսոր Զաք Սնայդերը կիսվել է լրագրողների հետ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի.Արդարության արևածագին» ֆիլմի պլանների հետ կապված

Ավելին...
«Մեծն հավասարարին» շարունակություն են պատրաստում

Sony Pictures ընկերությունը սկսել է  «Մեծն Հավասարարը»  թրիլլերի շարունակության նկարահանման աշխատանքները:

Ավելին...
Marvel-ը մտածում է «Երկաթե մարդը 4»-ի մասին

Ռոբերտ Դաունի-կրտսերը ըստ պայմանագրի պետք է նկարահանվի «Վրիժառուները: Ալտրոնի դարաշրջանը» և գերհերոսների թիմի երրորդ ֆիլմում:

Ավելին...
Բեն Աֆլեք. «Ես կհաղթահարեմ Բեթմենի դերը»

Բեն Աֆլեքը ընդհատել է  երկարատև լռությունը և կիսվել Entertainment Weekly-ի լրագրողների հետ

Ավելին...