Կոլին Ֆարրելը կփախչի անտառ և կսիրահարվի Ռեյչել Վայսին

05 փետրվար 2014

Հույն ռեժիսոր Իորգոս Լանտիմոսի «Լոբստեր»  ֆիլմը շարունակում է ավելացնել աստղային դերասաններին: Արդեն իրենց համաձայնությունն են տվել Լեա Սեյդուն, Բեն Ուիշոուն և Արիանա Լաբեդը, իսկ գլխավոր դերերը ստացել են Ռեյչել Վայսը և Կոլին Ֆարրելը:

Ռեժիսորը նոր ֆիլմը մեկնաբանում է ,որպես սիրային պատմություն, սակայն «Ալպերը» և «Ժանիք»  ֆիլմերի ռեժիսորից հաստատ չի կարելի սպասել ինչ որ սովորական ռոմանտիկ պատմություն:

Ֆիլմի դեպքերը ընթանում են ոչ այնքան հեռու, սակայն մռայլ ապագայում, որտեղ միայնակ մարդկանց ըստ Քաղաքի կանոնների ձերբակալում են և ուղարկում Հյուրանոց: Այնտեղ նրանք պարտավոր են 45 օրվա ընթացքում գտնել իրենց զույգին: Եթե դա տեղի չի ունենում ապա միայնակներին փոխակերպում են կենդանիների(փոխակերպվողի ընտրությամբ) և բաց թողնում Անտառ: Մի հուսահատ տղամարդ փախնում է Հյուրանոցից Անտառ, որտեղ ապրում են միայնակները, և սիրահարվում`խախտելով բոլոր հնարավոր օրենքները:

Ամենայն հավանականությամբ անտառ է փախնելու Կոլին Ֆարրելը, իսկ նրա սիրած էակն է դառնալու Ռեյչել Վայսը:

«Լոբստերի» նկարահանումները սկսվելու են մարտի 24-ին և տեղի են ունենալու Իռլանդիայում:

Դիտվել է։ 522 անգամ

Այլ նորություններ

Ճանապարհ Դեպի «Օսկար»-ը. Պարգևների Շրջանի Օրացույց

Սկսվեց կինոմրցանակաբաշխության շրջանը.երբ նշվում են վերջին տարվա ընթացքում կինեմատոգրաֆիայի լավագույն աշխատանքները:

Որպեսզի ձեզ համար ավելի հարմար լինի հետևել  մրցաակների արդյունքներին, MovieBlog-ը առանձնացրել է նրանցից կարևորները և տեղադրել մրցանակների  օրացույցի մեջ`Gօtham Awards-ից մինչև «Օսկար»-ը:

Ավելին...
Չիվեթել Էջիոֆորը կարող է դառնալ Բոնդի թշնամին

Դեռ ոչ մի առաջարկ չի կատարվել, բայց աղբյուրները պնդում են, որ նա է լինելու հաջորդ չարագործը:

Ավելին...
Դևիդ Ֆինչերը Սթիվ Ջոբսի դերում տեսնում է Քրիստիան Բեյլին

Սթիվ Ջոբսի գալիք կենսագրական ֆիլմի ապագա ռեժիսոր Դևիդ Ֆինչերը, հայտնել է Sony ստուդիաին, որ գլխավոր դերում նա տեսնում է միայն Քրիստիան Բեյլին:

Ավելին...
«S.H.I.E.L.D.-ի» գործակալներին միանալու է ևս մեկ աստղ

Բացի Նիք Ֆյուրիից  հեռուստասերիալին միանալու է նաև գործակալ Մարիա Հիլը, որի դերը կատարում է Քոբի Սանդերսը:

Ավելին...
«Ոսկե մորու» նոմինացիաների քանակով «Համադասարանցիները 2» ֆիլմը առաջատարն է

Ոսկե մորին նշում է տարվա վատագույն դերասանական, ռեժիսորական աշխատանքները, վատագույն սցենարները, կինոերաժշտությունները և ֆիլմերը

Ավելին...